Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 15. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 15. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումը

1. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումը` տվյալ ընկերությունում պետական բաժնեմասի ամբողջությամբ կամ դրա մի մասի վաճառքն է բաժնետոմսերի քանակի բաց աճուրդի միջոցով:

Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է փակ բաժանորդագրությամբ` աշխատավորական կոլեկտիվի անդամների համար և բաց բաժանորդագրությամբ` այլ անձանց համար, ընդ որում, կոլեկտիվի անդամները բաց բաժանորդագրությանը կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով: Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է մասնավորեցվող ընկերության մեկնարկային գինը, որը ներառում է բաժնետոմսերի մեկնարկային քանակը և բաժնետոմսի անվանական արժեքը, որը պետք է հարյուր դրամին բազմապատիկ լինի, բայց քսան հազար դրամից ոչ ավելի: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև ազդագրի հրապարակման ժամկետները, ընկերության պարտավորությունները գույքի գնահատման պահին, ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները:

Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել բաժանորդագրության կայացման նվազագույն սահման:

2. Պետական գույքի մասնավորեցումը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով իրականացնում է կոմիտեն` ազդագրի հրապարակման տասներորդ օրվանից սկսած:

Կոմիտեն բաժնետոմսերի փակ և բաց բաժանորդագրությունն անցկացնում է զուգահեռ:

Բաժանորդագրությունն իրականացվում է երեսունհինգ օրվա ընթացքում, այդ թվում` աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժանորդագրություն` մեկ ամսվա ընթացքում:

3. Եթե փակ բաժանորդագրության համար նախատեսված ժամկետում փակ բաժանորդագրությանը մասնակցել ցանկացողների թվաքանակը չի գերազանցում աշխատավորական կոլեկտիվի անդամների 50 տոկոսը, ապա փակ բաժանորդագրություն չի իրականացվում, և կոլեկտիվին փակ բաժանորդագրության համար վերապահված բաժնետոմսերը ենթակա են վաճառքի` բաց բաժանորդագրության միջոցով:

4. Եթե մասնավորեցումը համարվում է կայացած, ապա աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի քանակը որոշվում է` ելնելով դրանց տեսակարար կշռից, որը հաշվարկվում է փակ բաժանորդագրությամբ ձեռք բերված բաժնետոմսերի քանակը բաժանելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բաժնետոմսերի քանակին:

Ընդ որում, եթե`

ա) բաժանորդագրությունից ձեռք է բերվել ավելի շատ քանակությամբ բաժնետոմս, քան սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ապա փակ բաժանորդագրությունից աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի քանակն ավելացվում է այն հաշվարկով, որ այն համապատասխանի հաշվարկված տեսակարար կշռին: Այդ դեպքում լրացուցիչ բաժնետոմսերը հատկացվում են անհատույց.

բ) բաժանորդագրությունից ձեռք է բերվել ավելի քիչ քանակությամբ բաժնետոմս, քան սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ապա փակ բաժանորդագրությունից աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի քանակը պակասեցվում է այն հաշվարկով, որ այն համապատասխանի հաշվարկված տեսակարար կշռին: Այդ դեպքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, վերադարձվում են պակասեցված բաժնետոմսերի քանակի համար վճարներն այն վճարման միջոցով, որով դրանք ձեռք են բերվել:

5. Եթե մասնավորեցվող ընկերությունում սույն օրենքի 8 հոդվածի համաձայն տեղի է ունեցել մասնակի անհատույց մասնավորեցում կամ սույն օրենքի 9 հոդվածի համաձայն պետական բաժնեմասի ներդրումային մասնավորեցում, ապա մասնակի անհատույց մասնավորեցմանը կամ պետական բաժնեմասի ներդրումային մասնավորեցմանը մասնակցած անձանց հասանելիք բաժնետոմսերի քանակը հաշվարկվում է այնպես, որ պահպանվի մինչև ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցումը եղած դրանց հարաբերակցությունը պետական բաժնեմասի հետ:

6. Կոմիտեն պատասխանատու է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ազդագրում հրապարակված տվյալների համար:

7. (կետն ուժը կորցրել է 08.10.02 ՀՕ-423-Ն)

(15-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.10.02 ՀՕ-423-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-303-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։