Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 22. Լուծարված ընկերությունների (ձեռնարկությունների) գույքի առանձին տարրեր վարձակալության տրամադրելը
Հոդված 22. Լուծարված ընկերությունների (ձեռնարկությունների) գույքի առանձին տարրեր վարձակալության տրամադրելը
Լուծարված պետական ընկերությունների գույքը կարող է տրամադրվել կարճատև կամ երկարատև վարձակալության:
Պետական գույքի առանձին տարրերի վարձատու է կոմիտեն:
Պետական գույքը մրցույթով վարձակալության հանձնելու դեպքում մրցույթի հիմնական պայմանը վարձակալական վճարն է և վարձակալության ժամկետը:
Պետական գույքի վարձակալության դիմաց վարձակալական վճարները (առանց վարձակալության տրամադրման նպատակով կատարված ծախսերի) փոխանցվում են պետական բյուջե:
(22-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-303-Ն)