Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼԸ

Հոդված 28. Մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինումը

(վերնագիրը խմբ. 28.12.98 ՀՕ-280)

1. Մասնավորեցումից ստացված միջոցները, բացառությամբ օրենքով, սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերի, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ սույն օրենքի 19 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխան ընկերության հաշվին` նախապես փոխհատուցելով մասնավորեցման ընթացքում կատարված այն ծախսերը, որոնք պետական բյուջեով նախատեսված չեն:

2. Համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` պետության կողմից հայեցողական սեփականության իրավունքով համայնքին հանձնված բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման տարածքներ չհամարվող ոչ բնակելի տարածքները 1999 թվականի հունվարի 1-ից հետո մասնավորեցնելու դեպքում մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են համապատասխան համայնքային բյուջե:

3. Համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` պետության կողմից հայեցողական սեփականության իրավունքով համայնքին հանձնված բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման տարածքներ չհամարվող ոչ բնակելի տարածքները վարձակալության կամ մշտական օգտագործման իրավունքով զբաղեցրած «փոքր» օբյեկտները 1999 թվականի հունվարի 1-ից հետո մասնավորեցնելու դեպքում մասնավորեցումից ստացված այն միջոցները, որոնք վճարվել են զբաղեցված տարածքը մասնավորեցնելու համար, ուղղվում են համապատասխան համայնքային բյուջե:

4. Իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցներն օգտագործվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(28-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-280, փոփ., լրաց. 12.10.99 ՀՕ-6, փոփ. 08.10.02 ՀՕ-423-Ն, լրաց. 13.12.04 ՀՕ-128-Ն, փոփ. 13.06.06 ՀՕ-136-Ն, 12.09.23 ՀՕ-280-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։