Գլուխ 5 · ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ
Հոդված 33. Հարկերի, տուրքերի և պետության սահմանած պարտադիր վճարների կատարումը
Հոդված 33. Հարկերի, տուրքերի և պետության սահմանած պարտադիր վճարների կատարումը
Պետական և պետական մասնակցությամբ ընկերությունների պետական գույքի կեսից ավելին մասնավորեցնելիս հարկային և պետության կողմից սահմանված պարտադիր վճարները կարգավորող օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ուժի մեջ մտնելու պահից հետո և վերաբերում է սույն օրենքով սահմանված` մասնավորեցման հետևանքով սեփականության իրավունքի փոխանցման պահին նախորդող ժամանակաշրջանին: