Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Մասնավորեցման համար օգտագործվող վճարման միջոցները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Մասնավորեցման համար օգտագործվող վճարման միջոցները

Պետական գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության արժույթը, ազատ փոխարկելի օտարերկրյա արժույթը, սեփականաշնորհման սերտիֆիկատները:

Որպես վճարման միջոց կարող են օգտագործվել նաև պարտքերի փոխարինումը բաժնետոմսերով, փոխարկելի պարտատոմսերը, այլ գույքը, եթե մասնավորեցումն իրականացվում է սույն օրենքի 14 հոդվածի առաջին կետի «գ», «դ» (բացառությամբ աշխատավորական կոլեկտիվի անդամներին և վարձակալին մասնավորեցնելու դեպքերի), «ե» (բացառությամբ բաժնետոմսերի բաց տեղաբաշխման դեպքի), «զ» և «ը» ենթակետերով սահմանված ձևերով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ թույլատրված` նշված միջոցների օգտագործումը պետական գույքը մասնավորեցնելու համար: Եթե մասնավորեցումն իրականացվում է սույն օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ե» ենթակետով սահմանված ձևով, ապա մասնավորեցման նպատակով օգտագործվող միջոցներ են համարվում նաև մասնավորեցման մասնակիցների կատարած վճարումները մասնավորեցվող ընկերության կանոնադրական կապիտալին: Սեփականաշնորհման սերտիֆիկատները որպես վճարման միջոց չեն կարող օգտագործվել սույն օրենքի 17 հոդվածի, 18 հոդվածի (բացառությամբ այն դեպքերի, երբ պետական գույքը մասնավորեցվում է աշխատավորական կոլեկտիվի անդամներին կամ վարձակալին), 19 և 21 հոդվածներով նախատեսված դեպքերում:

(6-րդ հոդվածը փոփ. 08.10.02 ՀՕ-423-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։