Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 10. Սպայական կազմի զինծառայողներին տրվող խրախուսանքները
Հոդված 10. Սպայական կազմի զինծառայողներին տրվող խրախուսանքները
1. Սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 10-14-րդ կետերով նախատեսված խրախուսանքները: Այլ զորքերի սպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված խրախուսանքը: