Հոդված 39. Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը
Հոդված 39. Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը
1. Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
(39-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-311-Ն)