Գլուխ 3 · ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. Կարգապահական իրավախախտումը դիտավորությամբ կատարելը
Հոդված 14. Կարգապահական իրավախախտումը դիտավորությամբ կատարելը
1. Կարգապահական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը: