Հոդված 35. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
Հոդված 35. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
1. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը պահակախմբի կամ պարեկախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` վեց ամիս ժամկետով, կամ պաշտոնի իջեցմամբ` մեկ աստիճանով:
2. Նույն արարքը, որը կատարվել է պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
նկատողությամբ կամ աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
(35-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-311-Ն)