Գլուխ 5 · ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 43. Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը
Հոդված 43. Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը
1. Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև քսան օր ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` երեք ամիս ժամկետով, կամ պաշտոնի իջեցմամբ` մեկ աստիճանով:
(43-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-311-Ն)