Գլուխ 5 · ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 44. Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը
Հոդված 44. Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը
1. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` վեց ամիս ժամկետով, կամ պաշտոնի իջեցմամբ` մեկ աստիճանով:
(44-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-311-Ն)