Անցնել բովանդակությանը

Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին և 19.2-րդ կետերով.

«19.1) սահմանում է ծառայության ծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստականության նորմատիվները, ինչպես նաև հաստատում է ֆիզիկական և կրակային պատրաստականության պարապմունքների ժամանակացույցները.

19.2) հաստատում է պետական պահպանության ոլորտի գործառույթներին առնչվող մեթոդական ուղեցույցները և ուսումնական ձեռնարկները.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Ծառայության պետն օգտվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ (բացառությամբ առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանող լիազորության) մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, 15.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 18-րդ հոդվածի 5-րդ մասով, 26-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 4-րդ մասով, 41-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 7-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 47-րդ հոդվածի 1.1-ին և 3-րդ մասերով լիազոր մարմնի ղեկավարին վերապահված լիազորություններից՝ պետական պահպանությունն իրականացնող մարմնում ծառայության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման մասով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։