Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.3-րդ հոդվածով.
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.3-րդ հոդվածով.
«Հոդված 15.3. Ծառայության պետի և ծառայության պետի՝ ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների կողմից ֆիզիկական ուժի գործադրումը, հատուկ միջոցների և զենքի կիրառումը
1. Ծառայության պետը և ծառայության պետի՝ ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալներն իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ, կրելու, պահելու և կիրառելու հատուկ միջոցներ և զենք՝ սույն օրենքով ծառայության ծառայողների համար նախատեսված դեպքերում և կարգով:
2. Ծառայության պետին և ծառայության պետի՝ ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալներին կրելու, պահելու և կիրառելու իրավունքով հատկացվում են ծառայության տնօրինության տակ գտնվող հատուկ միջոցներ և զենք: Ծառայության պետին և ծառայության պետի՝ ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալներին հատուկ միջոցներով, զենքով և ռազմամթերքով ապահովելու կարգը, հատուկ միջոցների, զենքի և ռազմամթերքի ցանկը, հատուկ միջոցների, զենքի և ռազմամթերքի հետ անվտանգ վարվելու կանոնները, ինչպես նաև հատուկ միջոցների և զենքի կիրառման ուսուցման կազմակերպման կարգը սահմանում է վարչապետը:»: