Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունը
1. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան։ Ընդ որում, ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է նույն ծավալով և ընթացակարգերով, ինչպես ազգային անվտանգության մարմիններում ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը:
2. Ծառայության ծառայողները և նրանց ընտանիքի անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են բժշկական օգնությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գերատեսչական ռազմաբժշկական հաստատությունում:»: