Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 16.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով.
«12. Սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում, իսկ հերթական կոչումները շնորհվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված պետական մարմիններում շնորհված հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի), ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը:»: