Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «և օգտագործումը» բառերը.
2) 1-ին մասի 7-րդ կետի «օգտագործելու» բառը փոխարինել «կիրառելու» բառով.
3) 2-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին ծառայության ծառայողը պարտավոր է անհապաղ զեկուցել իր անմիջական ղեկավարին։ Զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին ծառայությունն անհապաղ տեղյակ է պահում տվյալ տարածքի դատախազին:»: