Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) վերնագրի «օգտագործումը» բառը փոխարինել «կիրառումը» բառով․
2) 1-ին և 3-րդ մասերի «օգտագործել» բառը փոխարինել «կիրառելու» բառով.
3) 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի «վտանգին» բառը փոխարինել «սպառնալիքին» բառով.
4) 1-ին մասի վերջին պարբերության «օգտագործվել» բառը փոխարինել «կիրառվել» բառով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն օրենքի իմաստով հարձակում կամ հարձակման սպառնալիք է համարվում յուրաքանչյուր գործողություն, որը կարող է մարդու մահ կամ առողջությանը վնաս պատճառել և կատարվել է ինչպես ցանկացած տեսակի զենքի կիրառմամբ կամ այնպիսի առարկաների կիրառմամբ, որոնք կառուցվածքով նման են իսկական զենքի կամ արտաքնապես չեն տարբերվում դրանից, կամ այլ առարկաների (նյութերի) կամ մեխանիզմների կիրառմամբ, այնպես էլ առանց դրանց:».
6) 2-րդ մասի «գործադրումը» բառը փոխարինել «կիրառումը» բառով: