Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) կանոնադրական գործառույթներն իրականացնելիս հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու և ձերբակալելու, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող ֆիզիկական անձանց բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ հասցնելու, ինչպես նաև պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների անվտանգության սպառնալիքների կանխարգելման համար անհետաձգելի դեպքերում օգտագործելու ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, եթե ողջամտորեն հնարավոր չէ այլ եղանակով հասնել սույն կետում նշված նպատակներին: Ծառայությունը, օրենսդրությանը համապատասխան, պարտավոր է հատուցել ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատճառած վնասը: Սույն կետում նշված նպատակների համար չեն կարող օգտագործվել դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները.».
2) 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: