Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7.

Օրենքի 16.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «3» թիվը փոխարինել «մեկ» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների ավագ խմբի որևէ պաշտոն:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ծառայության ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ կրտսեր խմբի պաշտոններում՝ անկախ տվյալ պաշտոնում ծառայության տևողությունից:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.

«3.1. Ծառայությունում ծառայողների ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ընթացակարգով:

3.2. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներում հաշվարկվում են նաև պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետները:»․

5) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) 7-րդ մասը «ոստիկանության,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայության,» բառերով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված պետական մարմինների և ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:».

8) 8-րդ մասը «ծառայության պետը» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։