Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-27-ից մինչև 2021-08-28։Բացել գործող տեքստը
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 13 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

Հոդված 101. Դատավարությանը մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների պարզաբանումը, դրանց իրականացման հնարավորության ապահովումը

գործել է մինչև 2021-08-28Բացել ARLIS-ում

Հոդված 101. Դատավարությանը մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների պարզաբանումը, դրանց իրականացման հնարավորության ապահովումը

1. Դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալ իր իրավունքները և պարտականությունները, իր ընտրած դիրքորոշման իրավական հետևանքները, իր մասնակցությամբ կատարվող դատավարական գործողությունների նշանակությունը:

2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանց իրականացման հնարավորությունը:

3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարության մասնակիցներին հայտնել այն անձանց անունները, ազգանունները և նրանց մասին այլ անհրաժեշտ տվյալներ, որոնց կարող է բացարկ հայտնվել:

4. Դատավարության մասնակցի կարգավիճակ ձեռք բերած անձին նրա իրավունքները և պարտականությունները պարտադիր պարզաբանվում են նախքան նրա մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններն սկսվելը և նրա կողմից` որպես դատավարության մասնակից որևէ դիրքորոշում արտահայտելը: Դատարանը պարտավոր է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները` անկախ դրանց քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում պարզաբանումից:

5. Քրեական վարույթն իրականացնող մարմինը և քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարող անձը պարտավոր են ընթերակային, թարգմանչին, մասնագետին, փորձագետին, վկային նրանց մասնակցությամբ կատարվող յուրաքանչյուր քննչական կամ այլ դատավարական գործողություն սկսվելուց առաջ պարզաբանել նրանց իրավունքները և պարտականությունները: Վկային նրա իրավունքները և պարտականությունները կարող է մեկ անգամ պարզաբանվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից` նրա առաջին հարցաքննությունից առաջ, և կրկին` դատական նիստում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։