Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-27-ից մինչև 2021-08-28։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 396. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՎՃՌՈՒՄ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՇԱՐԱԴՐՎԱԾ` ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏևՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՎԱԾ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻՆ

գործել է մինչև 2021-08-28Բացել ARLIS-ում

Հոդված 396. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՎՃՌՈՒՄ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՇԱՐԱԴՐՎԱԾ` ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏևՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՎԱԾ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻՆ

1. Պարզելով, որ գործի փաստական հանգամանքների մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված՝ դատարանի հետևությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին, վերաքննիչ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է դատական ակտը կամ գործը ուղարկում է առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Վերաքննիչ դատարանը, գնահատելով դատաքննության ընթացքում իր կողմից հետազոտված ապացույցները, իրավունք ունի ապացուցված ճանաչելու այն փաստերը, որոնք չեն հաստատվել կամ հաշվի չեն առնվել առաջին ատյանի դատական ակտում: Այդ դեպքում վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է դատական ակտը կամ գործը ուղարկում է առաջին ատյանի դատարան նոր քննության:

3. Դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը կարող է անձին դատապարտել ավելի ծանր հանցագործության համար կամ ավելի խիստ պատժի, քան ստորադաս դատարանը, միայն այն դեպքում, երբ բողոքը բերել է դատախազը, տուժողը կամ նրա ներկայացուցիչը:

(396-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։