Հոդված 56. Հետաքննության մարմինները
Հոդված 56. Հետաքննության մարմինները
Հետաքննության մարմիններն են`
1) ոստիկանությունը.
2) զորամասերի, զորամիավորումների հրամանատարները և զինվորական հիմնարկների պետերը` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին.
2.1) ռազմական ոստիկանությունը` օրենքով նրա իրավասությանը հանձնված գործերով.
3) Հայաստանի փրկարար ծառայության մարմինները` փրկարարական ծառայության հետ կապված գործերով.
3.1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը` հրդեհներին և տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով.
4) հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով.
5) մաքսային մարմինները` մաքսանենգության և, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով.
6) ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով.
7) քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով.
8) օդանավի հրամանատարը՝ օդանավում թռիչքի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ:
9)
(56-րդ հոդվածը լրաց. 07.03.00 ՀՕ-39, 25.05.06 ՀՕ-91-Ն, 21.12.06 ՀՕ-15-Ն, 22.02.07 ՀՕ-86-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-144-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-307-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-278-Ն)
(հոդվածը 24.03.21 ՀՕ-150-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)
(24.03.21 ՀՕ-150-Ն օրենքն ունի անցումային դրույթ)