Հոդված 385. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Հոդված 385. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
2. Բացառությամբ սույն օրենսգրքի 45.1 և 45.2 գլուխների կանոններով քննված գործերի, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում՝ նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:
3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքը, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:
4. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստական հանգամանքի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:
(385-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.05.21 ՀՕ-200-Ն)
(05.05.21 ՀՕ-200-Ն օրենքն ունի անցումային դրույթ)