Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-18-ից մինչև 2022-06-18։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 17 · ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ

Հոդված 131.1. Կասկածյալի ձերբակալման կարգը

գործել է մինչև 2022-06-18Բացել ARLIS-ում

Հոդված 131.1. Կասկածյալի ձերբակալման կարգը

1. Հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին հետաքննության մարմին, քննիչի կամ դատախազի մոտ բերելուց հետո` երեք ժամվա ընթացքում, կազմվում է կասկածյալին ձերբակալելու մասին արձանագրություն, որի պատճենը այն կազմելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում ստորագրությամբ տրվում է ձերբակալված անձին: Ձերբակալման մասին արձանագրությունում նշվում է կասկածյալի պաշտպանության, ինչպես նաև սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու մասին:

2. Արձանագրությունում նշվում են կազմելու ժամանակը (օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն), ձերբակալման ժամանակը, վայրը, հիմքը (հիմքերը) և նպատակը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման մեջ կասկածվում է ձերբակալվածը, նրա անձնական խուզարկության արդյունքները և այլ հանգամանքներ, ինչպես նաև ձերբակալվածի հայտարարություններն ու միջնորդությունները:

3. Ձերբակալման արձանագրությունը կազմելուց հետո` 12 ժամվա ընթացքում, հետաքննության մարմինը կամ քննիչը գրավոր իրազեկում է դատախազին:

(131.1 -րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-104-Ն, խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։