Հոդված 332. ՉՆԵՐԿԱՅԱՑԱԾ ՎԿԱՅԻ, ՓՈՐՁԱԳԵՏԻ, ՄԱՍՆԱԳԵՏԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 332. ՉՆԵՐԿԱՅԱՑԱԾ ՎԿԱՅԻ, ՓՈՐՁԱԳԵՏԻ, ՄԱՍՆԱԳԵՏԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
1. Դատական քննությանը հրավիրված վկաներից որևէ մեկի, փորձագետի, մասնագետի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով կողմերի կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը շարունակելու կամ հետաձգելու մասին: Դատական քննությունը կարող է շարունակվել, եթե նշված անձանցից որևէ մեկի չներկայանալը չի խոչընդոտի գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը:
2. Գործի քննությունը հետաձգելու մասին որոշում կայացնելիս դատարանն իրավունք ունի հարցաքննել ներկայացած վկաներին, փորձագետին, մասնագետին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին: Եթե գործի քննությունը հետաձգելուց հետո այն քննվում է դատարանի նույն կազմով, ապա նշված անձինք երկրորդ անգամ դատական նիստի են կանչվում միայն անհրաժեշտության դեպքում: