Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-18-ից մինչև 2022-06-18։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 38 · ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ

Հոդված 268. ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2022-06-18Բացել ARLIS-ում

Հոդված 268. ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Քրեական գործի նյութերին ծանոթացնելու վերաբերյալ քննիչը կազմում է արձանագրություն, որում նշում է ծանոթացնելու ժամկետը և տեղը, իր պաշտոնը, գործին ծանոթացող անձանց մասին և պաշտպանի, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչների լիազորությունները վկայակոչող փաստաթղթերի մասին տեղեկություններ:

2. Գործին ծանոթացող յուրաքանչյուր անձին գործի նյութերին ծանոթացնելու մասին կազմվում է առանձին արձանագրություն: Եթե պաշտպանը գործին ծանոթացել է իր պաշտպանյալի հետ միասին կամ ներկայացուցիչը գործի հետ ծանոթացել է ներկայացվող տուժողի, քաղաքացիական հայցվորի կամ քաղաքացիական պատասխանողի հետ միասին, ապա գործի հետ պաշտպանի և պաշտպանյալի, ինչպես նաև ներկայացուցչի և ներկայացվողի ծանոթանալու մասին կարող է կազմվել մեկ արձանագրություն:

3. Արձանագրության մեջ նշվում են ծանոթացման համար ներկայացված գործի հատորների և յուրաքանչյուր հատորում առկա էջերի թիվը, ինչպես նաև ներկայացված իրեղեն ապացույցները և քննչական գործողությունների արձանագրություններին կցված հավելվածները:

4. Արձանագրության մեջ նշվում են գործի հետ ծանոթանալու յուրաքանչյուր օրը, սկսելու և ավարտելու ժամանակը:

5. Արձանագրության մեջ մտցվում են քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո հարուցված բանավոր միջնորդությունները: Գրավոր միջնորդությունները կցվում են արձանագրությանը, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:

(268-րդ հոդվածը փոփ. 30.06.21 ՀՕ-307-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։