Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-12-12-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 49 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 431. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ

գործել է մինչև 2024-12-12ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 431. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ

1. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատական որոշման կատարումը որոշում կայացրած դատարանը կարող է հետաձգել, եթե առկա է հետևյալ հիմքերից որևէ մեկը`

1) դատապարտյալի ծանր հիվանդությունը, որը խոչընդոտում է պատիժը կրելուն` մինչև նրա առողջանալը.

2) դատապարտյալի հղիությունը դատական որոշման կատարման պահին` մեկ տարուց ոչ ավելի ժամանակով.

3) դատապարտված կնոջ փոքրահասակ երեխաների առկայությունը` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը.

4) (կետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-61-Ն)

2. Տուգանքի վճարումը կարող է հետաձգվել կամ տարաժամկետվել մինչև մեկ տարի ժամանակով, եթե տուգանքի անհապաղ վճարումը դատապարտյալի կողմից անհնար է:

3. Քաղաքացիական հայցի մասով կամ այլ վնասի հատուցման մասով դատական որոշման հետաձգման կամ տարաժամկետման հարցը դատարանի կողմից լուծվում է` հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները և դատապարտյալի նյութական դրությունը:

4. Դատական որոշման կատարման հետաձգման հարցը դատարանի կողմից քննվում է դատապարտյալի, նրա օրինական ներկայացուցիչների, մերձավոր ազգականների, պաշտպանի, դատախազի, այլ մասնակիցների միջնորդությամբ, ինչպես նաև դատական որոշումը կայացրած դատարանի նախաձեռնությամբ:

(431-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն, լրաց. 13.06.06 ՀՕ-67-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։