ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 394. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 394. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Գործի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը թողնում է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը` առանց բավարարման.
2) բեկանում է առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և կայացնում է արդարացման դատավճիռ կամ կարճում է գործով վարույթը և դադարեցնում` քրեական հետապնդումը.
3) բեկանում է առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը և կայացնում է մեղադրական դատավճիռ.
4) փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը.
5) բեկանում է դատավճիռը կամ որոշումը և սույն օրենսգրքի 311 հոդվածի հիմքերով, գործն ուղարկում է լրացուցիչ նախաքննության: