ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 7 · ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿՈՂՄԸ
Հոդված 56. Հետաքննության մարմինները
Հոդված 56. Հետաքննության մարմինները
Հետաքննության մարմիններն են`
1) ոստիկանությունը.
2) զորամասերի, զորամիավորումների հրամանատարները և զինվորական հիմնարկների պետերը` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին.
3) հրշեջ հսկողության մարմինները` հրդեհների վերաբերյալ գործերով.
4) հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով.
5) մաքսային մարմինները` մաքսանենգության գործերով.
6) ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով: