Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-01-12-ից մինչև 1999-03-23։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 423. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 423. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:

2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:

3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի և կանչված այլ անձանց բացակայությամբ:

4. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ: Որոշումը համարվում է կայացված, եթե դրա օգտին քվեարկել է վճռաբեկ դատարանի պալատի նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:

5. Որոշումն ստորագրում են որոշում կայացրած դատավորները:

6. Որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է նիստում:

7. Որոշումը կայացման օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում է բողոք բերած անձին և դատավարության մասնակիցներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։