Հոդված 482. ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 482. ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Հանձնելու մասին պահանջը պետք է բովանդակի`
1) հարցման հասցեատիրոջ անվանումը.
2) արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը և հարցումը ներկայացնող պետության օրենքի բնագիր տեքստը, որի հիման վրա այդ արարքը համարվում է հանցագործություն.
3) այն անձի ազգանունը, անունը, որը ենթակա է հանձնման, նրա քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը և, հնարավորության դեպքում, նրա մասին այլ տվյալներ.
4) նշում հանցագործությամբ պատճառված վնասի չափի մասին:
2. Հանձնելու մասին պահանջին պետք է կցված լինի անձի կալանավորման մասին որոշման հաստատված պատճենը:
3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնելու մասին պահանջին պետք է կցված լինեն դատավճռի հաստատված պատճենը` այն օրինական ուժի մեջ մտնելու օրվա մասին նշումով և քրեական օրենքի այն հոդվածը, որով տվյալ անձը դատապարտվել է: Եթե դատապարտյալն արդեն իսկ կրել է պատժի մի մասը, հաղորդվում են նաև տվյալներ դրա մասին: