Հոդված 475. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 475. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Առանձին քննչական և դատական գործողություններ կատարելու մասին հանձնարարականը պետք է կազմված լինի գրավոր, ստորագրված լինի այն ուղարկող պաշտոնատար անձի կողմից, հաստատված լինի զինանշանի պատկերով կնիքով և բովանդակի`
1) հանձնարարությունը տվող մարմնի անվանումը.
2) այն մարմնի անվանումը և հասցեն, որին ուղարկվում է հանձնարարությունը.
3) գործի անվանումը և հանձնարարության բնույթը.
4) տվյալներ այն անձանց մասին, որոնց կապակցությամբ տրվում է հանձնարարությունը, նրանց քաղաքացիությունը, զբաղմունքի տեսակը, բնակության կամ գտնվելու վայրը, իրավաբանական անձանց համար` դրանց անվանումը և գտնվելու վայրը.
5) բացահայտման ենթակա հանգամանքների շարադրանքը, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի, իրեղեն և այլ ապացույցների ցանկը.
6) տեղեկություններ` կատարված հանցանքի փաստական հանգամանքների, դրա որակման մասին, անհրաժեշտության դեպքում` տվյալներ հանցագործությամբ պատճառված վնասի բնույթի և չափի մասին: