ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 52 · ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 458. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՆ, ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻՆ, ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ
Հոդված 458. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՆ, ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻՆ, ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ
1. Քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած, սակայն հասարակության համար վտանգ չներկայացնող անձի անմեղսունակության փաստը հաստատվելու պահից նա կարող է հանձնվել ազգականների, խնամակալների, հոգաբարձուների հսկողությանը` այդ մասին տեղյակ պահելով առողջապահության մարմիններին:
2. Տվյալ միջոցն ընտրելու մասին քննիչը, դատախազը, դատարանը կայացնում են պատճառաբանված որոշում:
(458-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)