Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-18-ից մինչև 2022-06-18։Բացել գործող տեքստը
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 7 · ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿՈՂՄԸ

Հոդված 56. Հետաքննության մարմինները

գործել է մինչև 2022-06-18Բացել ARLIS-ում

Հոդված 56. Հետաքննության մարմինները

Հետաքննության մարմիններն են`

1) ոստիկանությունը.

2) զորամասերի, զորամիավորումների հրամանատարները և զինվորական հիմնարկների պետերը` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին.

2.1) ռազմական ոստիկանությունը` օրենքով նրա իրավասությանը հանձնված գործերով.

3) Հայաստանի փրկարար ծառայության մարմինները` փրկարարական ծառայության հետ կապված գործերով.

3.1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը` հրդեհներին և տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով.

4) հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով.

5) մաքսային մարմինները` մաքսանենգության և, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով.

6) ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով.

7) քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով.

8) օդանավի հրամանատարը՝ օդանավում թռիչքի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ.

9) հակակոռուպցիոն կոմիտեն՝ օրենքով նրա իրավասությանը հանձնված գործերով:

(56-րդ հոդվածը լրաց. 07.03.00 ՀՕ-39, 25.05.06 ՀՕ-91-Ն, 21.12.06 ՀՕ-15-Ն, 22.02.07 ՀՕ-86-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-144-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-307-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-278-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-150-Ն)

(24.03.21 ՀՕ-150-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։