Հոդված 190. ՔՆՆՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 190. ՔՆՆՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 66, 69, 72, 72.1, 75-77 հոդվածներով, 94 հոդվածի երրորդ մասով, 97.1, 97.2, 99-104, 112, 112.1, 113-115, 117, 118, 120-123, 126, 128-130, 130.1 հոդվածներով, 131 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 133-133.6, 134.1, 135-142, 151, 153, 165, 166, 180.1, 182-185, 185.1, 186-191, 191.1, 191.2, 191.3, 191.4, 192-195, 203.4, 206.2, 206.3, 207, 207.1, 207.3, 208, 208.1, 209, 209.1, 216.1, 220.1, 221 հոդվածներով, 229 հոդվածի երկրորդ մասով, 231, 231.1, 235, 236, 237.6, 237.7, 237.8, 237.9, 237.10, 237.11, 237.12, 237.13 հոդվածներով, 238 հոդվածի երկրորդ մասով, 239, 240, 240.1, 240.2, 241, 241.1, 244, 327.1, 327.2, 327.3, 327.4 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են դատախազության քննիչները:
2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով և մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների քննիչները:
3. Պատգամավորների, դատավորների, դատախազների, քննիչների, ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, փաստաբանների կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը կատարում են դատախազության քննիչները:
4. Նախաքննության տարբեր մարմիններին ենթակա հանցագործությունների կատարման մեջ մեկ կամ մի քանի անձանց մեղադրանքով գործերը մեկ վարույթում միացնելու դեպքում ենթակայությունը որոշում է դատախազը:
(190-րդ հոդվածը փոփ. 19.03.99 ՀՕ-287, լրաց. 11.09.01 ՀՕ-215, փոփ. 01.06.06 ՀՕ-61-Ն)