Հոդված 155. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ` ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 155. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ` ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Նույն քաղաքացիական հայցով դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը, հայցից քաղաքացիական հայցվորի հրաժարումն ընդունելու կամ հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, որով հայցը մերժվել կամ լրիվ կամ մասնակի բավարարվել է, բացառում է քաղաքացիական հայցի հարուցումը:
2. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով:
3. Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով: