ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 25 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼԸ
Հոդված 183. ՏՈՒԺՈՂԻ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ
Հոդված 183. ՏՈՒԺՈՂԻ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 109 հոդվածի երկրորդ մասով, 110 հոդվածի առաջին մասով, 131 հոդվածի առաջին մասով, 132 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա և մեղադրյալի կամ կասկածյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի` խորհրդակցական սենյակ հեռանալը: