Հոդված 211. ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 211. ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտարարելուց անմիջապես հետո:
2. Ձերբակալված կասկածյալն իրավունք ունի հարցաքննվել պաշտպանի մասնակցությամբ: Պաշտպանի մասնակցությունն անհապաղ ապահովելու անհնարինության դեպքում քննիչը պարտավոր է նրա մասնակցությունն ապահովել կասկածյալին ձերբակալելուց կամ արգելանքի վերցնելուց 24 ժամվա ընթացքում:
3. Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը կասկածյալին բացատրում է կասկածանքի էությունը, ինչպես նաև նրա իրավունքները` ներառյալ ցուցմունքներ տալուց հրաժարվելու իրավունքը:
4. Հարցաքննությունն սկսվում է նրանով, որ առաջարկվում է կասկածյալին ցուցմունքներ տալ կասկածանքի և բոլոր այն հանգամանքների առիթով, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ գործի համար:
5. Կասկածյալին հարցաքննելիս մնացած հարցերը կարգավորվում են մեղադրյալի հարցաքննության համար` սույն օրենսգրքով սահմանված կանոններով: