ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 395. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ԲԵԿԱՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 395. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ԲԵԿԱՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը բեկանվում կամ փոխվում է և կայացվում է նոր դատավճիռ կամ որոշում, եթե`
1) գործի փաստական հանգամանքների մասին դատավճռում շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին.
2) ճիշտ չի կիրառվել քրեական օրենքը.
3) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում.
4) դատավճռով նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին: