Հոդված 428. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 428. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Դատարանի որոշումը կատարելու մասին դատավորի կարգադրությունը, որոշման պատճենի հետ, իսկ վերաքննության կարգով որոշման փոփոխման դեպքում` նաև վերաքննիչ դատարանի որոշման պատճենի հետ, ուղարկվում է այն անձանց կամ մարմին, որոնց վրա դրված է դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականությունը:
2. Միաժամանակ դատավորը պարտավոր է կալանքի տակ գտնվող և ազատազրկման դատապարտվածի ընտանիքին հայտնել ի կատար ածելու համար դատական որոշումն ուղարկելու մասին:
3. Դատական որոշումն ի կատար ածող մարմինները դատական որոշումը կայացրած դատարանին անհապաղ հաղորդում են այն ի կատար ածելու մասին: Քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմը պետք է դատական որոշումը կայացրած դատարանին և դատապարտյալի ընտանիքին հայտնի դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի, նրան տեղափոխելու և ազատելու մասին:
4. Եթե դատական որոշմամբ նախատեսված է դատապարտյալին զրկել պատվավոր, զինվորական կամ հատուկ կոչումներից, կամ անհրաժեշտ է համարվել դնել դատապարտյալին պետական պարգևներից զրկելու հարցը, որոշում կայացրած դատարանը որոշման պատճենն ուղարկում է այն մարմնին, որը դատապարտյալին շնորհել է պատվավոր, զինվորական կամ հատուկ կոչումը կամ պարգևատրել է պետական պարգևով: