Հոդված 480. ՀԱՆՁՆՈՒՄԸ
Հոդված 480. ՀԱՆՁՆՈՒՄԸ
1. Հարցումն ստացած հաստատությունը պարտավոր է պահանջի դեպքում հանձնել իր պետության տարածքում գտնվող անձին` նրան քրեական պատասխանատվության ենթարկելու կամ նրա նկատմամբ դատավճիռն ի կատար ածելու համար:
2. Քրեական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք հարցումն ուղարկող և հարցումն ստացած պետություններում համարվում են պատժելի, և որոնց կատարման համար նախատեսվում է պատիժ ազատազրկման ձևով` մեկ տարուց ոչ պակաս ժամանակով:
3. Դատավճիռն ի կատար ածելու առնչությամբ հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք հարցումն ուղարկող և հարցումն ստացած պետությունների օրենսդրությանը համապատասխան համարվում են պատժելի, և որոնց կատարման համար անձը դատապարտվել է ազատազրկման` վեց ամսից ոչ պակաս ժամանակով կամ ավելի խիստ պատժի: