Անցնել բովանդակությանը

Հոդված 40

գործել է մինչև 2024-04-25Բացել ARLIS-ում

Հոդված 40

Երրորդ կողմի նկատմամբ պատասխան միջոցների կիրառումը

1. Եթե երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության և (կամ) անդամ պետությունների՝ երրորդ կողմերի հետ կնքվող միջազգային պայմանագրով նախատեսվում է պատասխան միջոցներ կիրառելու հնարավորություն, ապա Միության տարածքում պատասխան միջոցներ ներմուծելու մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կողմից, այդ թվում՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը բարձրացնելու, քանակական սահմանափակումներ ներմուծելու, առանձնաշնորհումների տրամադրումը ժամանակավորապես կասեցնելու կամ Հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում այլ միջոցներ ընդունելու միջոցով, որոնք ազդեցություն ունեն համապատասխան պետության հետ արտաքին առևտրի վրա:

2. Մինչև 2015 թվականի հունվարի 1-ն անդամ պետությունների՝ երրորդ կողմերի հետ կնքող միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում անդամ պետություններն իրավունք ունեն միակողմանիորեն՝ որպես պատասխան միջոցներ կիրառելու ներմուծման մաքսատուրքերի՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի հետ համեմատած ավելի բարձր դրույքաչափեր, ինչպես նաև միակողմանիորեն կասեցնելու սակագնային առանձնաշնորհումների տրամադրումը՝ պայմանով, որ այդպիսի պատասխան միջոցների կիրառման մեխանիզմները չեն խախտում սույն Պայմանագրի դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։