Հոդված 7
Հոդված 7
Միության միջազգային գործունեությունը
1. Միությունն իրավունք ունի իր իրավասության շրջանակներում իրականացնելու Միության առջև դրված խնդիրների կարգավորմանն ուղղված միջազգային գործունեություն։ Այսպիսի գործունեության շրջանակներում Միությունն իրավունք ունի միջազգային համագործակցություն ծավալելու պետությունների, միջազգային կազմակերպությունների ու միջազգային ինտեգրացիոն կազմավորումների հետ և ինքնուրույն կամ անդամ պետությունների հետ կնքելու իր իրավասությանը վերապահված հարցերին առնչվող միջազգային պայմանագրեր։
Միության կողմից միջազգային համագործակցություն ծավալելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ։ Երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրեր կնքելու հարցերը սահմանվում են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով։
2. Երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերի նախագծերին առնչվող բանակցությունների վարումը, ինչպես նաև դրանց ստորագրումն իրականացվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա անդամ պետությունների կողմից համապատասխան ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո։
Երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրի՝ Միության համար պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունն արտահայտելու, միջազգային պայմանագիրը դադարեցնելու, կասեցնելու կամ դրանից դուրս գալու մասին որոշումը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն ընդունում է բոլոր անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո։
Բաժին III
ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ