Անցնել բովանդակությանը

Հոդված 90

գործել է մինչև 2024-04-25Բացել ARLIS-ում

Հոդված 90

Մտավոր սեփականության օբյեկտների իրավական ռեժիմը

1. Որևէ անդամ պետության անձանց մյուս անդամ պետության տարածքում տրամադրվում է ազգային ռեժիմ այն մասով, որը վերաբերում է մտավոր սեփականության օբյեկտների իրավական ռեժիմին։ Դատական և վարչական ընթացակարգերի մասով անդամ պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել ազգային ռեժիմից բացառություններ՝ ներառյալ նամակագրության համար հասցեի նշումը և ներկայացուցչի նշանակումը։

2. Անդամ պետությունները կարող են իրենց օրենսդրությամբ նախատեսել այնպիսի նորմեր, որոնք ապահովում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ավելի բարձր մակարդակ, քան նախատեսված է անդամ պետությունների նկատմամբ կիրառելի միջազգային իրավական ակտերով, ինչպես նաև Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով։

3. Անդամ պետությունները մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում իրականացնում են գործունեություն՝ հետևյալ հիմնարար միջազգային պայմանագրերին համապատասխան՝

«Գրական և գեղարվեստական երկերի պահպանության մասին» 1886 թվականի սեպտեմբերի 9-ի Բեռնի կոնվենցիա (1971 թվականի խմբագրությամբ),

«Արտոնագրային գործընթացի նպատակով միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման մասին» 1977 թվականի ապրիլի 28-ի Բուդապեշտի պայմանագիր,

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության` «Հեղինակային իրավունքի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 20-ի պայմանագիր,

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության` «Կատարումների և հնչյունագրերի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 20-ի պայմանագիր,

«Արտոնագրային իրավունքի մասին» 2000 թվականի հունիսի 1-ի պայմանագիր,

«Արտոնագրային համագործակցության մասին» 1970 թվականի հունիսի 19-ի պայմանագիր,

«Հնչյունագրեր արտադրողների իրավունքները իրենց հնչյունագրերի անօրինական պատճենահանումից պաշտպանելու մասին» 1971 թվականի հոկտեմբերի 29-ի կոնվենցիա,

«Նշանների միջազգային գրանցման մասին» 1891 թվականի ապրիլի 14-ի Մադրիդյան համաձայնագիր և «Նշանների միջազգային գրանցման մասին» Մադրիդյան համաձայնագրի 1989 թվականի հունիսի 28-ի արձանագրություն,

«Կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պահպանության մասին» 1961 թվականի հոկտեմբերի 26-ի միջազգային կոնվենցիա,

«Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» 1883 թվականի մարտի 20-ի Փարիզյան կոնվենցիա,

«Ապրանքային նշանների վերաբերյալ օրենքների մասին» 2006 թվականի մարտի 27-ի Սինգապուրի պայմանագիր։

Նշված միջազգային պայմանագրերի մասնակից չհանդիսացող անդամ պետություններն ստանձնում են դրանց միանալու պարտավորություն։

4. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ մտավոր սեփականության օբյեկտների առանձին տեսակների նկատմամբ կիրառող իրավական ռեժիմի առանձնահատկությունների սահմանումն իրականացվում են սույն Պայմանագրի 26-րդ հավելվածի համաձայն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։