Անցնել բովանդակությանը

Հոդված 74

գործել է մինչև 2024-04-25Բացել ARLIS-ում

Հոդված 74

Ընդհանուր դրույթներ

1. Սույն բաժնի առարկան անդամ պետությունների տարածքներում հակամրցակցային գործունեության, ինչպես նաև երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա բացասաբար անդրադարձող գործունեության հայտնաբերումն ու կանխումն ապահովող մրցակցության ընդհանուր սկզբունքներ ու կանոններ սահմանելն է։

2. Սույն բաժնի դրույթները տարածվում են անդամ պետությունների տարածքներում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացման հետ կապված հարաբերությունների և այն անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնակցությամբ հարաբերությունների վրա, որոնք ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա։ Հանձնաժողովի իրավասությունը որոշելու նպատակով շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչները սահմանվում են Բարձրագույն խորհրդի որոշմամբ։

3. Անդամ պետություններն իրենց օրենսդրության մեջ իրավունք ունեն սահմանելու.

1) լրացուցիչ արգելքներ, ինչպես նաև լրացուցիչ պահանջներ և սահմանափակումներ սույն Պայմանագրի 75-րդ և 76-րդ հոդվածներով նախատեսված արգելքների նկատմամբ.

2) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) գերիշխող դիրքի ճանաչման այլ (լրացուցիչ) պայմաններ.

3) նախազգուշացումներ տալու հիմքերն ու կարգը՝ նախազգուշացման և անդամ պետությունների մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման նշանների բացահայտման իրավասությունների իրականացման ժամանակ.

4) նախազգուշացումներ տալու հիմքերն ու կարգը՝ այնպիսի գործողություններ (անգործություն) իրականացնելու անթույլատրելիության մասին, որոնք կարող են հանգեցնել անդամ պետությունների մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման:

4. Անդամ պետությունները երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների նկատմամբ իրականացնում են համաձայնեցված մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականություն, եթե այդպիսի գործողությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ անդամ պետությունների ապրանքային շուկաներում մրցակցության վիճակի վրա։

5. Սույն բաժնում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես ցանկացած անդամ պետության համար ցանկացած այնպիսի միջոց ձեռնարկելուն ուղղված խոչընդոտ, որն այն անհրաժեշտ է համարում երկրի պաշտպանության կամ պետության անվտանգության կարևորագույն շահերը պաշտպանելու համար։

6. Սույն բաժնի դրույթները կիրառվում են բնական մենաշնորհի սուբյեկտների նկատմամբ՝ հաշվի առնելով սույն Պայմանագրով նախատեսված առանձնահատկությունները։

7. Սույն բաժնի դրույթների կատարումն իրականացվում է սույն Պայմանագրի 19-րդ հավելվածի համաձայն։

(74-րդ հոդվածը խմբ. ԵՎՏՄԱՊ 01.10.19 արձանագրություն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։