Անցնել բովանդակությանը

Հոդված 49

գործել է մինչև 2024-04-25Բացել ARLIS-ում

Հոդված 49

Հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցները կիրառելու սկզբունքները

1. Հատուկ պաշտպանական միջոցը կարող է ապրանքի նկատմամբ կիրառվել, եթե ուսումնասիրություն իրականացնող մարմնի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Միության մաքսային տարածք տվյալ ապրանքի ներմուծումն իրականացվում է այնպիսի աճող ծավալներով (բացարձակ կամ անդամ պետություններում նույնանման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքի արտադրության ընդհանուր ծավալի նկատմամբ հարաբերական ցուցանիշներով) և այնպիսի պայմաններով, որոնք լուրջ վնաս են հասցնում անդամ պետության տնտեսության ճյուղին կամ ստեղծում են այդպիսի վնաս հասցնելու վտանգ:

2. Հակագնագցման միջոցը կարող է կիրառվել գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի նկատմամբ, եթե ուսումնասիրություն իրականացնող մարմնի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Միության մաքսային տարածք տվյալ ապրանքի ներմուծումը նյութական վնաս է հասցնում անդամ պետության տնտեսության ճյուղին, ստեղծում է այդպիսի վնաս հասցնելու վտանգ կամ էականորեն դանդաղեցնում է անդամ պետության տնտեսության ճյուղի ստեղծումը։

3. Փոխհատուցման միջոցը կարող է կիրառվել ներմուծվող այն ապրանքի նկատմամբ, որի արտադրության, արտահանման կամ տրանսպորտային փոխադրման ժամանակ կիրառվել է արտահանող երրորդ երկրի հատուկ սուբսիդիա այն դեպքում, երբ ուսումնասիրություն իրականացնող մարմնի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ այդպիսի ապրանքի ներմուծումը Միության մաքսային տարածք նյութական վնաս է հասցնում անդամ պետության տնտեսության ճյուղին, ստեղծում է այդպիսի վնաս հասցնելու վտանգ կամ էականորեն կասեցնում է անդամ պետությունների տնտեսության ճյուղի ստեղծումը։

4. Ներքին շուկայի պաշտպանության միջոցներ կիրառելու նպատակներով անդամ պետությունների տնտեսության ճյուղ ասելով ենթադրվում է նույնանման ապրանքի (հակագնագցման և փոխհատուցման ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով) կամ նույնանման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքի (հատուկ պաշտպանական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով) բոլոր արտադրողները, կամ այդ արտադրողներից նրանք, որոնց մասնաբաժինն անդամ պետության համապատասխանաբար նույնանման ապրանքի կամ նույնանման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքի արտադրության ընդհանուր ծավալի մեջ կազմում է զգալի մասը, բայց ոչ պակաս, քան 25 տոկոսը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։