Անցնել բովանդակությանը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 102

գործել է մինչև 2024-04-25Բացել ARLIS-ում

Հոդված 102

IX բաժնին առնչվող անցումային դրույթներ

1. Անկախ սույն Պայմանագրի 35-րդ հոդվածի դրույթներից՝ անդամ պետություններն իրավունք ունեն երրորդ կողմի հետ առևտրում միակողմանիորեն առանձնաշնորհումներ տրամադրելու՝ այդ անդամ պետության կողմից այդպիսի երրորդ կողմի հետ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքվող միջազգային պայմանագրի կամ այն միջազգային պայմանագրի հիման վրա, որի մասնակիցներ են բոլոր անդամ պետությունները։

Անդամ պետություններն իրականացնում են այն պայմանագրերի միասնականացումը, որոնց հիման վրա առանձնաշնորհումներ են տրամադրվում։

2. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան գործող հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների վերանայման միջոցով Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների նկատմամբ սահմանված հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցները կիրառվում են նախքան նշված միջոցների՝ Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ սահմանված գործողության ժամկետի ավարտը և կարող են վերանայվել սույն Պայմանագրի IX բաժնի դրույթներին և Պայմանագրին կից 8-րդ հավելվածին համապատասխան։

3. Սույն Պայմանագրի 36-րդ հոդվածի դրույթները կատարելու նպատակներով, նախքան զարգացող երկրների և (կամ) առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգերի կիրառման պայմաններն ու կարգը սահմանող՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը, կիրառվում է «Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի արձանագրությունը։

4. Նախքան սույն Պայմանագրի 37-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող՝ ապրանքների ծագումը որոշելու կանոններ սահմանող՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը՝ կիրառվում է «Ապրանքների ծագման երկիրը որոշելու միասնական կանոնների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիրը։

5. Նախքան սույն Պայմանագրի 37-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ապրանքների ծագումը որոշելու կանոններ սահմանող՝ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը՝ կիրառվում է «Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների մասին» 2008 թվականի դեկտեմբերի 12-ի համաձայնագիրը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։