Անցնել բովանդակությանը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 109

գործել է մինչև 2024-06-07Բացել ARLIS-ում

Հոդված 109

Դիտորդ պետությունները

1. Ցանկացած պետություն իրավասու է դիմելու Բարձրագույն խորհրդի նախագահին՝ իրեն Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու խնդրանքով։ Դիմելու ընթացակարգը, ինչպես նաև դիտորդ պետության կարգավիճակի հետ կապված հարցերը սահմանվում են Բարձրագույն խորհրդի կողմից հաստատվող հիմնադրույթով։

2. Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու կամ նման կարգավիճակ տալը մերժելու մասին որոշումն ընդունվում է Բարձրագույն խորհրդի կողմից՝ հաշվի առնելով ինտեգրացիայի զարգացման շահերը և սույն Պայմանագրի նպատակների իրագործումը։

3. Միությանն առընթեր դիտորդ պետության լիազորված ներկայացուցիչները կարող են հրավերի հիման վրա ներկա գտնվել Միության մարմինների նիստերին, ստանալ Միության մարմինների կողմից ընդունվող՝ գաղտնի չհամարվող փաստաթղթերը։

4. Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակը չի տալիս Միության մարմիններում որոշումներ կայացնելու գործընթացին մասնակցելու իրավունք։

5. Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստացող պետությունը պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է վնասել Միության և անդամ պետությունների շահերին, սույն Պայմանագրի առարկային և նպատակներին։

(109-րդ հոդվածը լրաց. ԵՎՏՄԱՊ 25.05.23 արձանագրություն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։