Անցնել բովանդակությանը

Հոդված 79

գործել է մինչև 2024-06-07Բացել ARLIS-ում

Հոդված 79

Անդամ պետությունների փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում

1. Անդամ պետությունների վառելիքաէներգետիկ համալիրների ներուժն արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ազգային տնտեսություններն էներգետիկ պաշարների հիմնական տեսակներով (էլեկտրաէներգիա, գազ, նավթ և նավթամթերքներ) ապահովելու նպատակով անդամ պետություններն ապահովում են էներգետիկայի ոլորտում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության զարգացումը, վարում են համակարգված էներգետիկ քաղաքականություն, իրականացնում են էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների փուլ առ փուլ ձևավորում՝ սույն Պայմանագրի 81-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածներով նախատեսված միջազգային պայմանագրերին համապատասխան՝ հաշվի առնելով էներգետիկ անվտանգության ապահովումը՝ ըստ հետևյալ հիմնական սկզբունքների՝

1) էներգետիկ պաշարների շուկայական գնագոյացման ապահովում,

2) էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաներում մրցակցության զարգացման ապահովում,

3) էներգետիկ պաշարների, համապատասխան սարքավորումների, տեխնոլոգիաների և դրանց առնչվող այլ ծառայությունների առևտրի գործընթացում տեխնիկական, վարչական և այլ խոչընդոտների բացակայություն,

4) էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ապահովում,

5) էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաներում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների համար ոչ խտրական պայմանների ապահովում,

6) անդամ պետությունների էներգետիկ համալիրում ներդրումներ ներգրավելու համար բարենպաստ պայմանների ստեղծում,

7) էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների տեխնոլոգիական և առևտրային ենթակառուցվածքի գործունեության ազգային նորմերի և կանոնների ներդաշնակեցում։

2. Էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթի և նավթամթերքների ոլորտներում իրենց գործունեությունն իրականացնող անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների՝ սույն բաժնով չկարգավորվող հարաբերությունների առնչությամբ կիրառվում է անդամ պետությունների օրենսդրությունը։

3. Սույն Պայմանագրի XVIII բաժնի դրույթները կիրառվում են էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթի և նավթամթերքների ոլորտներում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների գործունեության նկատմամբ՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի սույն բաժնով և XIX բաժնով նախատեսված առանձնահատկությունները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։