Անցնել բովանդակությանը

Հոդված 57

գործել է մինչև 2024-06-07Բացել ARLIS-ում

Հոդված 57

Սանիտարական միջոցառումների իրականացումը

1. Սանիտարական միջոցառումներն իրականացվում են անձանց, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա՝ Հանձնաժողովի ակտերի համաձայն արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկում ընդգրկված և սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների) նկատմամբ:

2. Պետական սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) նկատմամբ սահմանվում են միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներ և ընթացակարգեր։

Այն արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները, որոնց վերաբերյալ մշակվում են Միության տեխնիկական կանոնակարգեր, ընդգրկվում են Միության տեխնիկական կանոնակարգերում՝ Հանձնաժողովի ակտերին համապատասխան։

3. Միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջների ու ընթացակարգերի մշակման, հաստատման, փոփոխության և կիրառման կարգը հաստատվում է Հանձնաժողովի կողմից։

4. Բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցությունն ապահովելու նպատակով բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների կողմից իրականացվում է պետական սանիտարահամաճարակային վերահսկողություն (հսկողություն)՝ ռիսկի գնահատման կիրառմամբ անդամ պետությունների օրենսդրությանը և Հանձնաժողովի ակտերին համապատասխան։

Բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինները կարող են պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնել Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ, պետական սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) շրջանակներում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

(57-րդ հոդվածը լրաց. ԵՎՏՄԱՊ 31.03.22 արձանագրություն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։